Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ի աջակցությունը “Mulberry” համակարգի ներդրման աշխատանքներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ի աջակցությունը “Mulberry” համակարգի ներդրման աշխատանքներին

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հուլիսի 31-ին Տավուշի մարզպետարանին անհատույց տրամադրեց 2 համակարգիչ` մարզպետարանում էլեկտրոնային կառավարման փաստաթղթաշրջանառության “Mulberry” համակարգը ներդնելուն աջակցելու նպատակով։

Հոկտեմբերին ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը Տավուշի մարզպետարանում ներդնելու է “Mulberry” համակարգը, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակիցների համար հատուկ ուսուցում է կազմակերպելու` ծրագիրը շահագործելու հմտություններին ծանոթացնելու նպատակով:

Տեղեկացնենք, որ մինչ տարեվերջ հանրապետության 23 համայնքներում նախատեսվում է ներդնել փաստաթղթաշրջանառության “Mulberry” համակարգ:

Այս համակարգն էլեկտրոնային կառավարման ծրագիր է` նախատեսված Հայաստանի բոլոր քաղաքային, գյուղական եւ թաղային համայնքների համար: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի շնորհիվ կբարձրանա աշխատանքների, ինչպես նաեւ քաղաքացիների սպասարկման արդյունավետությունը, քանի որ ներքին ցանցի միջոցով է կատարվելու նամակների եւ դիմումների շրջանառությունը:

Տավուշի մարզպետարանին համակարգիչները տրամադրվեցին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում:

 

Skip to content