Նրանց այցելել էին կենտրոնի փորձագետներ Պապին Մուրադյանը և Գևորգ Հայրապետյանը, ինչպես նաեւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Վահե Սարուխանյանը՜ որոնք «Իրավունք» առարկա դասավանդող ուսուցչուհի Ռուզաննա Զաքարյանի մասնակցությամբ աշակերտներին ներկայացրին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթները: Աշակերտներին հիմնականում հետաքրքրում էր` արդյո՞ք իրենք հարցումներ ուղարկելու իրավունք ունեն, թե ոչ, իսկ երբ տեղեկացան, որ օրենքը տարիքային սահմանափակում չի դնում, որոշեցին իրենք ևս հարցումներ ուղարկել տարբեր գերատեսչություններ և արդյունքների մասին տեղյակ պահել Ինֆորմացիայի ազատության կենտրոնին: Օրինակ աշակերտները կարող են հարցումներ ուղարկել Կրթության եւ գիտության նախարարին, թե ինչու է 10-ամյա կրթությունը փոխարինվելու 12-ամյայով կամ տնօրենին հարցնել, թե երբ են իրենց «Գրաբար» առարկայի դասագրքեր տրվելու:
Փորձագետները ներկայացրին նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին տարբեր գերատեսչություններ ուղարկած՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հարցումների արդյունքները: Թեպետ ուսանողների 53% – ին տրվել էր լիարժեք պատասխան, սակայն ինքնատիպ ու զավեշտալի պատասխաններն էլ քիչ չեն եղել: Կարելի է պատկերացնել՜ թե որքան ինքնատիպ ու զավեշտալի կլինեն աշակերտների ուղարկած հարցումների պատասխանները, եթե պաշտոնյաներից մեկն, օրինակ, ուսանողի հարցմանը պատասխանել էր այպես. «Ուսանողն ո՞վ է, որ հարցում ուղարկի»: