«Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է փորձագետ-դասընթացավարների և իրավական փորձագետի վճարովի ծառայությունների մատուցման մրցույթ։ Փորձագետ-դասընթացավարները պետք է մշակեն համապատասխան նյութերը, պլանավորեն և իրականացնեն դասընթացները Երևանում և ՀՀ մարզերում սեպտեմբեր-նեյեմբեր ամիսների ընթացքում, իսկ իրավական փորձագետը պետք է տրամադրի իրավական խորհրդատվություն ծրագրի ամբողջ ընթացքում:
Ստորև կցված են աշխատանքի տեխնիկական բնութագրերը.
- ԵՄ-Հայաստան հարաբերությունների դասընթացավար-փորձագետ
Տեխնիկական առաջադրանքը - Ֆինանսների և բյուջեի փորձագետ-դասընթացավար՝
Տեխնիկական առաջադրանքը - Ֆոնդահայթայթման փորձագետ-դասընթացավար՝
Տեխնիկական առաջադրանքը - Տեղեկատվության ազատության ազգային փորձագետ-դասընթացավար՝
Տեխնիկական առաջադրանքը
- Իրավական փորձագետ՝ Տեխնիկական առաջադրանքը
Ներկայացված պահանջներին բավարարող եւ հետաքրքրված անձինք կարող են իրենց հայտն ուղարկել foi@foi.am էլ. փոստի հասցեին: Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել դասընթացավար-փորձագետի պաշտոնի անվանումը ( Օրինակ՝ Իրավական փարձագետ):
էլեկտրոնային նամակին պետք է կցված լինեն՝ (չգերազանցենցեն 3Mb)
- Ինքնակենսագրական (CV)՝ շեշտադրելով տվյալ թեմայով իրականացված դասընթացների փորձառությունը, (pdf կամ word)
- Անձնագրի պատճեն (pdf kam jpg)
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ հուլիսի 9-ը ժամը 24:00:
Հայտի ստացման մասին հայտատուն կտեղեկացվի երկօրյա ժամկետում` պատասխան էլեկտրոնային նամակի միջոցով: Ըստ ինքնակենսագրականում նշված տեղեկատվության ընտրված թեկնածուները կհրավիր վեն հարցազրույցի: Մրցույթի արդյունքի մասին հայտատուն կտեղեկացվի մինչեւ 2018 թ. հուլիսի 17-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգել 091435136:
Ծրագիրն իրականացվում է համագործակցաբար` Մաաստրիխտում գործող «Եվրոպական լրագրության կենտրոն» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: