Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

2019 թ. ընթացքում փաստաթղթերի գաղտնազերծման գործընթացն իրականացրել են միայն երկու պետական մարմին

2019 թվականի ընթացքում ՀՀ-ում գաղտնազերծված փաստաթղթերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով 2020 թ.-ի փետրվարի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր 40 պետական կառավարման մարմիններ՝ խնդրելով տրամադրել իրենց տնօրինության տակ գտնվող այն փաստաթղթերի ցանկը, որոնք գաղտնազերծվել են 2018 թ.-ի ընթացքում, ինչպես նաև պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ տեղադրված են այդ փաստաթղթերի կամ դրանց բացակայության մասին տեղեկություններ:

Հարցումները բաշխվել են հետևյալ կերպ.

ՀՀ վարչապետի, Նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմեր – 3 հարցում

Նախարարություններ – 12 հարցում

Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմիններ – 14 հարցում

Մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան – 10 հարցում

ԻԱԿ-ի հարցմանը օրենքով սահմանված ժամկետներում պատասխանել է 38 մարմին (2-ի դեպքում հարցմանը պատասխանելու գործընթացը ընթացքի մեջ է): 38 մարմինների տրամադրած տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում միայն երկու մարմին է իրականացրել փաստաթղթերի գաղտնազերծման գործընթաց՝ Վարչապետի աշխատակազմը և Պաշտպանության նախարարությունը: Հարցմանը պատասխանած մարմիններից միայն 14-ը կամ 37%-ն է տրամադրել նաև պաշտոնական կայքի այն էջի հղումը, որտեղ հրապարակվել է գաղտնազերծված փաստաթղթերի կամ դրանց բացակայության մասին տեղեկությունները:

Skip to content