Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը ամփոփել է 2016թ.-ի Սև ցուցակը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը ամփոփել է 2016թ.-ի Սև ցուցակը

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2016թ.-ի ընթացքում:

*2016թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 15.10.2015թ-ի N1204 որոշման համաձայն՝ էլեկտրոնային հարցումը համարվում է հարցման տեսակ։ Որոշման 2-րդ հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ հարցման պատասխանը պետք է լինի սպառիչ և որոշակի` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում տեղեկատվություն տնօրինողը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի և լիարժեք պատասխանները:
  • “Հայկական Վերածնունդ միավորում” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան
2016թ-ի հուլիսի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր “Հայկական Վերածնունդ միավորում” կուսակցություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ կուսակցության ֆինանսավորման վերաբերյալ: Կուսակցությունը հարցմանը չի պատասխանել: ԻԱԿ-ը բազում անգամներ խոսել է կուսակցության աշխատակցի հետ, վերջինս խոստանալով պատասխանել հարցմանը: http://www.givemeinfo.am/hy/case/2042/
  • Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյան
2016թ.-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների համազգեստներ. 2016 թ.-ի օգոստոսի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել 2016թ.-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների համազգեստների վերաբերյալ: Կոմիտեն հարցմանը չի պատասխանել՝ պարզաբանելով, որ կոմիտեի անձնակազմը գտնվում է Ռիոյում, իսկ վերադառնալուց հետո նշեց, որ հարկ չի համարում ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել, քանի որ օլիմպիական խաղերը վերջացել են: http://www.givemeinfo.am/hy/case/2044/
  • ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան (արդեն նախկին)
2016թ.ի սեպտեմբերի 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Սյունիքի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2014, 2015թ-ին և 2016թ-ի առաջին կիսամյակի ընթացքում մարզպետարանի կողմից գնված թղթի վերաբերյալ: Մարզպետարանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/2065/
  • Միհրան Պողոսյան – Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գլխավոր հարկադիր կատարող (արդեն նախկին)
2016 թ.-ի հունվարի 10-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2014-2015թթ-ի ընթացքում որքան գումար է կազմել ԴԱՀԿ-ի կողմից հարուցված կատարողական վարույթներով կատարողական ծախսերը, որքան գումար է բռնագանձվել հօգուտ պետ. բյուջեի, ինչպես նաև իրավաբանական ու ֆիզիկական անձանց օգտին, և այդ տարիների ընթացքում որքան գումար է կառավարությունը հատկացրել ԴԱՀԿ-ին: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1809/ 
2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ծառայության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ԴԱՀԿ-ն հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1863/
  • Արտեմ Ասատրյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար 
2016թ.-ի փետրվարի 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2016թ.-ի հունվարի 1-ից քանի տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցում է ստացել նախարարությունը, դրանցից քանիսն է պատասխան տրվել գրավոր, բանավոր և քանիսն է վերահասցեագրվել ու մերժվել, և արդյոք նախարարության պաշտոնական ինտերնետային կայքը հնարավորություն տալիս է դիմողներին առցանց հարցումներ ուղարկել: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցմանը չի պատասխանել: Ինչի հետևանքով Նախարարի անունը հայտվել էր ԻԱԿ-ի եռամսյակային Սև ցուցակում՝ https://foi.am/hy/archives/3291/
Ցուցակի հրապարակումից հետո, նախարարությունը պատճառաբանել էր, թե տեխնիկական խնդիրների պատճառով չի ստացել ԻԱԿ-ի հարցումը: ԻԱԿ-ը վերաուղարկել է հարցումը ապրիլի 15-ին: Նախարարությունը փոստով թերի պատասխան է տրամադրել հարցումն վերաուղարկելուց 4 օր անց: Թեև պատասխան գրությունը թվագրված է ապրիլի 18, սակայն պատասխան գրության փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է ապրիլի 19-ին: Պատասխանը թերի է նախ համարակալված հարցերին նույն կերպ չպատասխանելու պատճառով, որը ՀՀ կառավարության 15.10.2015թ-ի N1204 որոշման պահանջներից է, և որ առավել կարևոր է՝ պատասխան չի տրվել 3-րդ և 4-րդ հարցերին:  http://www.givemeinfo.am/hy/case/1821/
  • Տիգրան Մուկուչյան – ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ 
2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե 2016թ.-ի հունվարի 1-ից քանի տեղեկատվություն ստանալու էլեկտրոնային հարցում է ստացել հանձնաժողովը, դրանցից քանիսին է պատասխան տրվել գրավոր, բանավոր և քանիսն է վերահասցեագրվել ու մերժվել, և արդյոք հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքը հնարավորություն տալիս է դիմողներին առցանց հարցումներ ուղարկել: Հանձնաժողովը հարցմանը չի պատասխանել:http://www.givemeinfo.am/hy/case/1927/  
  • Հասմիկ Պողոսյան – ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան (նախկին նախարար)
2016 թ.-ի հունվարի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դմել էր ՀՀ մշակույթի նախարարություն: Նախարարությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1810/ 
  • Սերգեյ Մինասյան – “Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն” ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն
2016թ.-ի մարտի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր “Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն” ԲԲԸ՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ԲԲԸ-ի ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ԲԲԸ-ն հացմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1913/ 
  • Ստեփան Մնացականյան – ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն
2016թ.-ի մարտի 16-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ծառայության ենթակայության տակ քանի ծառայողական ավտոմեքենա կա և տրամադրել մեքենաների ցանկը՝ նշելով յուրաքանչյուր մեքենայի մակնիշը և պետհամարանիշը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/1925/
  • Արտակ Հանիսյան – Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար 
2016թ.ի հոկտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել խնամակալության վերաբերյալ տեղեկություններ: Վարչական շրջանը մերժել է տրամադրել պատասխան ԻԱԿ-ի՝ հարցման մեջ թույլ տված տեխնիկական սխալի պատճառով: ԻԱԿ-ը կրկին նույն բովանդակությամբ հարցում է ուղարկել, սակայն այս պատասխանը համարել է անհիմն, քանի որ տեղեկություն ստանալու հարցումը Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի իմաստով դիմում է, իսկ հարցմանը տրվող պատասխանը՝ վարչական ակտ: Վարչարարության սկզբունքներից է ձեւական պահանջները չարաշահելու արգելքը, որի համաձայն՝  վարչարարություն իրականացնելիս վարչական մարմիններին արգելվում է միայն ձևական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որևէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են: Տվյալ դեպքում վարչական շրջանը մերժել է ԻԱԿ-ին տեղեկություն տրամադրեը, այնինչ, պարտավոր էր առանց իրավունքի տրամադրումը մերժելու մատնացույց անել կամ սեփական նախաձեռնությամբ շտկել հարցումում առկա ձեւական սխալը:
2016թ.ի հոկտեմբերի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել 2016թ.-ի 3-րդ եռամսյակում գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները և ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքը: Վարչական շրջանը հարցմանը չի պատասխանել: http://www.givemeinfo.am/hy/case/2122/
2016թ.ի հոկտեմբերի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել խնամակալության վերաբերյալ տեղեկություններ: Վարչական շրջանը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 8 օր անց` նշելով, թե հայցվող տեղեկությունը կարող ենք ստանալ Երևանի քաղաքապետարանից, այնինչ վարչական շրջանն ինքը հենց տեղեկություն տնօրինող է և պարտավոր է տրամադրել հայցված տեղեկությունները:
  • Վահե Հակոբյան – Սյունիքի մարզպետ
2016թ.-ի նոյեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Սյունիքի մարզպետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն աշխատակիցների պարգևատրման վերաբերյալ: Մարզպետարանը հարցումն ուղարկելուց 4 աշխատանքային օր անց տրամադրված գրությամբ մերժել էր խնդրվող տեղեկության տրամադրումը: Մերժումը համարվել է անհիմն, քանի որ ԻԱԿ-ը խնդրել էր տեղեկություններ ըստ հաստիքների, իսկ հաստիքի մասին տեղեկությունն ապանձնավորված է եւ անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիություն չի կարող համարվել: http://www.givemeinfo.am/hy/case/2178/ 
  • Վարդան Արամյան – ՀՀ ֆինանսների նախարար
2016թ.-ի նոյեմբերի 18-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցմամբ դիմել էր Ֆինանսների նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն աշխատակիցների պարգևատրման վերաբերյալ: Նախարարությունը տրամադրել է թերի պատասխան 15 աշխատանքային օր անց: Պատասխանը թերի է, քանի որ վերջին հարցին պատասխան չի տրվել:
  • Սուրեն Կարայան – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար 
2016թ.-ի նոյեմբերի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն նախարարության հաշվեկշռում գրանցված ծառայողական մեքենաների պահպանման ծառայությունների մատուցման վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել պայմանագրերի պատճենները: Նախարարությունը պատասխան է տրամադրել 15 աշխատանքային օր անց:
  • Էդվարդ Նալբանդյան – ՀՀ արտաքին գործերի նախարար
2016թ.-ի նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ՏԱ համար պատասխանատու պաշտոնյատար անձի վերաբերյալ: Նախարարությունը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 8 օր անց՝ չտրամադրելով ՏԱ պատասխանատուի նշանակման վերաբերյալ իրավական ակտի պատճենը:
  • Վարդան Հարությունյան – ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
2016թ.-ի նոյեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր ՊԵԿ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի վերաբերյալ: Կոմիտեն պատասխան է տրամադրել 20 աշխատանքային օր անց:
2016թ.-ի նոյեմբերի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր ՊԵԿ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն առընթեր մարմնի հաշվեկշռում գրանցված ծառայողական մեքենաների պահպանման ծառայությունների մատուցման վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել պայմանագրերի պատճենները: Կոմիտեն ուշացած պատասխան է տրամադրել 11 օր անց: Պատասխանը թերի է, քանի որ կոմիտեն չի տրամադրել պայմանագրերի պատճենները՝ համարելով առևտրային գաղտնիք:
2016թ.-ի նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ՏԱ համար պատասխանատու պաշտոնյատար անձի վերաբերյալ: Կոմիտեն պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 11 օր անց:
  • Գեորգի Կուտոյան – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն
2016թ.-ի նոյեմբերի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր առընթեր մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն առընթեր մարմնի հաշվեկշռում գրանցված ծառայողական մեքենաների պահպանման ծառայությունների մատուցման վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել պայմանագրերի պատճենները: Ծառայությունը թերի պատասխան է տրամադրել 8 աշխատանքային օր անց: Պատասխանը համարվել է թերի պատշաճ հղման և պատասխանների համարակալման բացակայության պատճառով:
  • Մարտին Սարգսյան – ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ 
2016թ.-ի նոյեմբերի 29-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր կոմիտեին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի վերաբերյալ: Կոմիտեն թերի պատասխան է տրամադրել 7 աշխատանքային օր անց: Պատասխանը թերի է պատշաճ հղում չտրամադրելու  պատճառով:
  • Ռաֆիկ Գրիգորյան – Գեղարքունիքի մարզպետ
2016թ.-ի նոյեմբերի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր գերատեսչություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն գերատեսչության հաշվեկշռում գրանցված ծառայողական մեքենաների պահպանման ծառայությունների մատուցման վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել պայմանագրերի պատճեները: Մարզպետարանը պատասխան է տրամադրել 10 աշխատանքային օր անց:
  • Հովհաննես Վարդանյան – Արաբկիր վարչական շրջանի ղեկավար
2016թ.ի հոկտեմբերի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել 2016թ.-ի 3-րդ եռամսյակում գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները և ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքը: Վարչական շրջանը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 12 օր անց: Պատասխանը թերի է, քանի որ վարչական շրջանը հղում է արել Երևանի քաղաքապետարանին:
  • Արտակ Ալեքսանյան – Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար 
2016թ.ի հոկտեմբերի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել 2016թ.-ի 3-րդ եռամսյակում գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները և ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքը: Վարչական շրջանը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 6 օր անց: Պատասխանը համարվել է թերի ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքի բացակայության պատճառով:
  • Արմեն Սարգսյան – Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար 
2016թ.ի հոկտեմբերի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել 2016թ.-ի 3-րդ եռամսյակում գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները և ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքը: Վարչական շրջանը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 6 օր անց: Պատասխանը համարվել է թերի պատշաճ հղման բացակայության պատճառով:
  • Արտավազդ Սարգսյան – Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար 
2016թ.ի հոկտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել խնամակալության վերաբերյալ տեղեկություններ: Վարչական շրջանը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 3 օր անց: Պատասխանը համարվել է թերի, քանի որ հարցման 3-րդ և 5-րդ կետերին պատասխան չի տրվել:
  • Արմեն Հարությունյան – Էրեբունի վարչական շրջանի ղեկավար 
2016թ.ի հոկտեմբերի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել 2016թ.-ի 3-րդ եռամսյակում գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները և ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքը: Վարչական շրջանը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 6 օր անց: Պատասխանը համարվել է թերի անհրաժեշտ հղման բացակայության պատճառով:
  • Արա Սադոյան – Կենտրոն վարչական շրջանի ղեկավար 
2016թ.ի հոկտեմբերի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել 2016թ.-ի 3-րդ եռամսյակում գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները և ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքը: Վարչական շրջանը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 6 օր անց: Պատասխանը համարվել է թերի ոչ լիարժեք պատասխանի, անհրաժեշտ հղման և պատասխանների համարակալման բացակայության պատճառով:
  • Արթուր Կիրակոսյան – Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար 
2016թ.ի հոկտեմբերի 4-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել խնամակալության վերաբերյալ տեղեկություններ: Վարչական շրջանը թերի՝ ընդամենը մեկ նախադասությամբ պատասխան է տրամադրել, նշելով, թե հայցվող տեղեկությունը կարող ենք ստանալ Երևանի քաղաքապետարանից, այնինչ վարչական շրջանն ինքը հենց տեղեկություն տնօրինող է և պարտավոր է տրամադրել հայցված տեղեկությունները: http://www.givemeinfo.am/hy/case/2118/
  • Մանվել Ջավադյան – Ավան վարչական շրջանի ղեկավար 
2016թ.ի հոկտեմբերի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի Ավան վարչական շրջան՝ խնդրելով տրամադրել 2016թ.-ի 3-րդ եռամսյակում գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները և ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքը: Վարչական շրջանը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 4 օր անց: Պատասխանը համարվել է թերի համապատասխան հղման բացակայության պատճառով:
Թեև ներքոնշյալ ընկերությունները ՏԱ մասին ՀՀ օրենքի պահանջով չեն համարվում տեղեկատվություն տնօրինող մարմին, սակայն հաշվի առնելով հանքարդյունաբերության ոլորտի կարևորությունը և պահանջված տեղեկատվության հանրային նշանակությունը, ԻԱԿ-ը հայցել էր այս մարմիններից տրամադրել տեղեկություններ ընկերության կոկղմից իրականացվող բնապահպանական միջոցառումների/ծրագրերի, վնասակար թափոնների, աշատակիցների աշխատավարձերի պարտքերի և այլն: Սակայն ընկերությունները չեն պատասխանել հարցումներին՝ այդպիսով շարունակելով փակ և ոչ թափանցիկ գործել:
  • Դմիտրի Ուշկով – “Կապանի ԼՀԿ” ՓԲԸ-ի տնօրեն
2016թ.ի հոկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր “Կապանի ԼՀԿ” ՓԲԸ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն “Կապանի ԼՀԿ” ՓԲԸ-ի գործունեունթյան վերաբերյալ: ՓԲԸ-ն հարցմանը չի պատասխանել:
  • Մհեր Պոլոսկով – “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
2016թ.ի հոկտեմբերի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ի գործունեունթյան վերաբերյալ: ՓԲԸ-ն հարցմանը չի պատասխանել:
Skip to content