Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սև ցուցակի թեկնածու թաղապետարանները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սև ցուցակի թեկնածու թաղապետարանները

2016թ-ի հոկտեմբերի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններ՝ խնդրելով տրամադրել 2016թ.-ի 3-րդ եռամսյակում գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները և ձեռք բերված ծառայությունների ընդհանուր արժեքը:

Վարչական շրջաններից միայն չորսեն են տրամադրել լիարժեք եւ ժամանակին պատասխաններ: Դրանք են Դավթաշեն վարչական շրջանը, որը 2016թ-ի 3-րդ եռամսյակում կնքել է մեկ պայմանագիր՝ 402.300 ՀՀ դրամի չափով, և Նոր Նորք վարչական շրջանը, որի պայմանագրերի թիվը հասնում է վեցի, իսկ ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքը՝ 3.333.900 ՀՀ դրամի: Նուբարաշեն և Աջափնյակ վարչական շրջանները նշել են, որ 2016թ.-ի 3-րդ եռամսյակի ընթացքում գնման գործընթաց չեն իրականացրել:

Մալաթիա-Սեբաստիա և Նորք-Մարաշ վարչական շրջանների պատասխանը նույնպես կարող էր լինել լիարժեք, քանի որ նրանք տրամադրել էին գնումների գործընթացում կնքված պայմանագրերի պատճենները, սակայն չէին տրամադրել ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքը։ Այնուամենայնիվ, այս պատասխանը համարվել է թերի:

Թերի են նաև Կենտրոն, Էրեբունի, Ավան և Շենգավիթ վարչական շրջանների պատասխանները: Այս վարչական շրջանները ԻԱԿ-ի հարցմանը պատասխանել են՝ հիմնավորելով, որ վերոնշյալ հարցերի պատասխանը կարող ենք գտնել ՀՀ ֆինանսների նախարարության www.gnumner.am կայքում: ԻԱԿ-ը նման պատասխանները համարել է թերի, քանի որ վարչական շրջանները չեն տրամադրել նույնիսկ համապատասխան հղումը:

Երևանի վարչական շրջաններից միայն Արաբկիր վարչական շրջանն էր, որ հղում տալով “Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքին, պատասխան գրության մեջ նշել է, որ այն համարվում է Երևանի քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանում, այսպիսով գնումների գործընթացում կնքված պայմանագրերի և ձեռք բերված ծառայությունների և ապրանքների ընդհանուր արժեքի վերաբերյալ տեղեկություն կարող ենք ստանալ՝ դիմելով Երևան համայնքի ղեկավարին:

Միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:

Բոլոր հարցումներն ու պատասխանները կարող եք գտնել ԻԱԿ-ի www.givemeinfo.am կայքում:

Skip to content