Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Հանրային քննարկման ներկայացվեց Տեղեկատվության ազատության ոլորտի հայեցակարգի նախագիծը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հանրային քննարկման ներկայացվեց Տեղեկատվության ազատության ոլորտի հայեցակարգի նախագիծը

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցավ Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգի նախագծի քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ: Ողջույնի խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Ողջունելով ներկաներին՝ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ հայեցակարգի հիմնական նպատակներից է տեղեկատվության ազատության ոլորտի հիմնախնդիրների վերհանումը և տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման համար երաշխիքների ամրագրումը: Նախարարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնը լսելի է: «Այս ուղղությամբ Արդարադատության նախարարությունն ահռելի աշխատանք է տանում: Մենք ստեղծել ենք էլեկտրոնային առցանց հարթակ, որտեղ պետության կողմից մշակված ցանկացած իրավական ակտ հանրային քննարկման կդրվի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Ըստ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտի՝ տեղեկատվության մատչելիությունը հանրային իրավունք է և գործուն ժողովրդավարության կարևոր տարր: Նա հավելեց, որ Հայաստանը, ԵԱՀԿ մասնակից երկիր և միջազգային կազմակերպությունների անդամ պետություն լինելով, պարտավորվել է երաշխավորելու տեղեկատվության մատչելիության իրավունքը՝ վավերացնելով մի շարք առանցքային, միջազգային փաստաթղթեր, որոնք ամրապնդում են այդ իրավունքի անարգել իրականացումը:
Անդրադառնալով հայեցակարգին ՝ Գուլլետտն ընդգծեց ,որ այն կամրապնդի կարգավորիչ դաշտը, որով կապահովվի պետական մարմինների կողմից ակտիվորեն տեղեկությունների հրապարակումը, տեղեկություններ ստանալու հետ կապված էլեկտրոնային հարցումներին սահմանված ժամկետում արձագանքելը, կնպաստի տեղեկատվության համար պատասխանատու աշխատակիցների պարտականությունների հստակեցմանը, ինչպես նաև Տեղեկատվության ազատության պատասխանատու լիազոր մարմնի ստեղծմանը:

Նախագիծը ներկայացվեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանի, ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության առաջին կարգի մասնագետ Էմիլ Մարգարյանի, ինչպես նաև ՀՀ ԱՆ օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետի տեղակալ Նարինե Ավագյանի կողմից:

«Տեղեկատվության ազատության մասին» հայեցակարգի նախագծի համաձայն ամբողջական կարգավորման պետք է ենթարկվեն էլեկտրոնային եղանակով հարցում ուղարկելու և հարցման պատասխան ստանալու հետ կապված հարաբերությունները: Նախագիծը ենթադրում է հարցմամբ դիմելու յուրաքանչյուրի իրավունքի ապահովումը՝ հաշվի առնելով նաև անձնական տվյալների պաշտպանության գործոնը: Պետք է սահմանվեն տեղեկություն տրամադրելու սահմանափակումներն ու դրանց սահմանափակումները.  նախագիծը կսահմանի նաև տեղեկության մասնակի մատչելիության կանոնները:

Բազմաթիվ քննարկումների, փորձի ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ անհրաժեշտ է տեղեկատվության ազատության հանձնակատարի առկայությունը, որին էլ հենց կվերապահվի օրենքի հետևողական վերահսկողությունն ու իրագործումը:

Skip to content