Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Կառավարություն- քաղհասարակություն հակակոռուպցիոն համաժողով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կառավարություն- քաղհասարակություն հակակոռուպցիոն համաժողով

2016 թվականի մայիսի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպել էր «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» խորագրով հակակոռուպցիոն համաժողով: Համաժողովին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարար Արթինե Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հայաստանում ԵՄ և ԵԱՀԿ դեսպանները, բարձրաստիճան շատ պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության շուրջ 70 ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Ես շատ ուրախ եմ և բարձր եմ գնահատում այն հանգամանքը, որ այս հանդիպումը տեղի է ունենում «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» համագործակցության հարթակների շրջանակներում, քանզի քաղաքական հասարակության աջակցությունը յուրաքանչյուր ասպարեզում հաջողության հասնելու գրավական է, որովհետև մեր համագործակցության փորձը և այն հիմքերը, որոնք դրված են, ցույց են տալիս, որ քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցությունը տալիս է և դեռ բավանին լուրջ պոտենցիալ ունի տալու ռեալ արդյունքներ»-ասաց Արփինե Հովաննիսյանը:

Անրադառնալով կոռուպցիայի դեմ կատարված աշխատանքին՝ նախարարը նշեց, որ վերջին տարիներին բավականին մեծ աշխատանք է կատարվել կոռուպցիայի դեմ և առաջընթաց է որոշակի արձանագրվել:
«Ստեղծվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի» խորհուրդը, որն իր տեսակով ՀՀ-ում բավականին լուրջ դերակատարություն ունի և նաև մասնակցային տեսանկյունից, քանզի այնտեղ ընգրկված են ե՛ւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչներ: Բացի այդ, հաստատվել է հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը, և այդ ռազմավա րության մեջ թիրախային կարևոր ոլորտներն են ըտրված: և հենց այդ շրջանակում էլ ստեղծվեց պետություն-քաղաքացիական հասարակություն պլատֆորմը, որը շատ կարևոր դերակտարություն ունի, որպեսզի հակակառուպցիոն պայքարում հաջողություններ կարողանանք գրանցել»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը և ավելացրեց, որ պետություն- քաղաքացիական հասարակություն պլատֆորմի շրջանակներում ստեղծվել են երկու աշխատանքային խմբեր: «Առաջին խումբը մասնակցելու է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության քննարկմանը, երկրորդ խումբը մասնակցելու է արտահակ ակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացմանը»,-ասաց նախարարը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ մշակվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարչական և քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծ և ներկայացվել է կառավարություն: «Կարծում եմ, որ այն հավանության կարժանանա կառավարության հաջորդ նիստում»,- եզրափակեց Արփինե Հովաննիսյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին համաժողովին համոզմունք հայտնեց, որ կոռուպցիան նախ և առաջ վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությանը: «Ես հավատում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար պետք է լինի ազգային միասնության, կոնսենսուսի հիմք», – ասում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա շարունակում է. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ կոռուպցիայի պատճառները պաշտպանության ոլորտում ազգային անվտանգության խնդիր է Հայաստանի համար: Կոռուպցիան ձեզ ուժեղ չի դարձնում, կոռուպցիան Հայաստանին թույլ է դարձնում»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն է իր հերթին շեշտեց, որ քաղաքացիական հասարակությունը նույնպես կարող է ուժ ստեղծել հասարակության շրջանում՝ պայքարելու կոռուպցիայի դեմ. «Քաղաքացիական հասարակության, պետության և մասնավոր ոլորտի միջև համագործակցությունն արդեն ստեղծված է, հուսով ենք, որ այն էլ ավելի կամրապնդվի առաջիկայում»,- նշեց նա:

Մեր երկրում այսօր համար մեկ խնդիրը դա անպատժելիության վերացումն է: Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովին վստահեցրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը: Նա մատնանշեց այն կետերը, որոնցից պետք է սկսել կոռուպցիայի դեմ պայքարը: Առաջինը, ինչպես արդեն նշեցինք՝ անպատժելիության վերացումն է. «Այս համատեքստում օրվա հրամայական եմ համարում մեր երկրում ապօրինի հարստացման քրեականացումը, որը թույլ կտա ապօրինի կերպով հարստացած ներկա և նախկին պաշտոնյաներին ոչ թե ապօրինի մեթոդներով կուլակաթափ անել (որի մասին ներկայումս ակտիվ քննարկումներ է ծավալում լայն հասարակությունը), այլ օրինական միջոցներով և միայն դատարանի որոշումներով պետությանը ոչ միայն վերադարձնել այդ պաշտոնյաների կողմից կուտակած ապօրինի հարստությունները, այլ նաև նրանց ենթարկել օրենքով սահմանված քրեական պատասխանատվության»:

Այնուհետև Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը անդրադարձավ Քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների հետ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներին, նա ներկայացրեց կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

«Հայտարարագրման ինստիտուտի կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում. մարտահրավերներն ու ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունները» թեման ներկայացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը:

Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակներում ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունների մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ կառավարության Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ Կամո Աստարյանը, հակակոռուպցիոն պայքարի արդյուանվետ կառուցակարգերի ներդման և այս հարցում համագործակցության հնարավորությունների մասին խոսեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի միջազգային և տեղական փորձագետներ Քարլ Ուլբրիխտը և Մարատ Ատովմյանը:

Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը ներկայացրեց «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, նույն կազմակերպության փորձագետ Խաչիկ Հարությունյանը խոսեց գործարար ոլորտում կոռուպցիայի հաղթահարման մարտահրավերների մասին:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը ներկայացրեց գործարար ոլորտի կոռուպցիոն հիմնախնդիրները` նշելով, որ այդ հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն գործար ոլորտի իրական մասնակցության դեպքում:

Հայաստանի համայնքների միության վարչության անդամ, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը ներկայացրեց ՏԻՄ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև ներկայումս դրանց նվազեցման ուղղությամբ կատարվող աշխատանքները` որպես օրինակ, ներկայացնելով Արթիկ քաղաքում որոշումների ընդունման գործընթացում բնակչության մասնակցությունն ապահովվող արդյունավետ, այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված, կառուցակարգերի ներդնումը:

«Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի նախագահ Մենուա Բրուտյանը խոսեց մարզերում առկա հակակոռուպցիոն պայքարի մարտահրավերների մասին: Զեկույցների ավարտից հետո հարցեր հնչեցին զեկուցողներին:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հարց ուղղեց Կամո Աստարյանին այն մասին, թե ինչպես է Հակակոռուպցիոն խորհուրդը համագործակցում նախարարությունների, մասնավորապես կրթության և գիտության նախարարության հետ: Կամո Աստարյանը նշեց, որ առաջնորդվում են ներքին կանոնակարգերով, հանձնարարակններով:

Համաժողովի երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված էր կոալիցիայի ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա անելիքների քննարկմանը: Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը անդամներին ներկայացրեց կանոնակարգը և դրվեց քվերակության: Այն հաստատվեց միաձայն քվերակությամբ: Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի նորաստեղծ կառավարման խորհուրդ ընտրելու մասին: Նախապես համաձայնեցվածությամբ, որոշվել է, որ խորհուրդը բաղկացած է լինելու 15 անդամ-կազմակերպությունից՝ Հայաստանի մարզերում գործող 4 քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, 3 բիզնես ոլորտի կազմակերպություններից, մեկ՝ ՏՏ ոլորտի կազմակերպությունից, 6՝ հանրապետական նշանակություն ունեցող և երևանյան կազմակերպություններից: Այնուհետև ներկայացվեցին խորհրդի անդամների թեկնածությունները և քվերակությամբ ընտրվեց Կոալիցիայի կառավարման խորհուրդը:
Ամբողջական նյութը տես՝ www.iravaban.net
Skip to content