2014թ.-ի մայիսի 5-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Նկարիչների միության շենքում տեղի կունենա “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով 4-րդ ֆոտոցուցահանդեսը:
Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը, նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ արդեն չորրորդ տարին՝ 2010թ. ի վեր, կազմակերպում է “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” խորագրով ֆոտոցուցահանդես։
Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին և հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին: Ցուցահանդեսում ընդգրկված են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ կատալոգում:
Ցուցահանդեսը կգործի 3 օր` մինչեւ 2014թ.-ի մայիսի 7-ը: