Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սեւ ցուցակ 2013թ. 2-րդ եռամսյակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սեւ ցուցակ 2013թ. 2-րդ եռամսյակ

Պարոն Սամվել Թադևոսյան – ՀՀ քաղաքաշինության նախարար
2013թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և խնդրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Հարցումն ուղարկելուց 16 օր հետո նախարարությունը անհիմն մերժում էր տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք պարունակում են առևտրային գաղտնիք այն կազմակերպությունների վերաբերյալ, ում հետ կնքվել են պայմանագրերը (տես` http://givemeinfo.am/hy/case/1182/):

Մատնանշելով մերժման անհիմն լինելը` ԻԱԿ-ը 2013թ.-ի հունիսի 24-ին կրկնակի հարցմամբ էր դիմել նախարարությանը` ևս մեկ անգամ խնդրելով տրամադրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Այս պատասխանը ևս համարվել է անհիմն մերժում, քանի որ նախարարությունը հայտնել է տվյալներ նախարարության կնքած պայմանագրերի վերաբերյալ, սակայն պայմանագրերի պատճենները կրկին չի տրամադրել(տես` http://givemeinfo.am/hy/case/1222/): Նշենք, որ նախարարությունը հայտնել է, որ կնքել է 19 պայմանագիր, իսկ իր կնքած այդ պայմանագրերից 4-ը տեղադրել է նաեւ ՀՀ կառավարության www.e-gov.am կայքում (https://www.e-gov.am/transparent/page=1;yr=2012;min=14/): Ուստի անհասկանալի է, եթե պահանջվող փաստաթղթերի մի մասն արդեն պաշտոնապես հրապարակվել է, ապա ինչու են հարցման դեպքում դրանք համարվել առեւտրային գաղտնիք:

Թեև Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ.-ի 2-րդ եռամսյակում տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ուղարկել է տեղեկություն ստանալու 65 հարցում (այդ թվում` կրկնակի հարցումներ), սակայն տեղեկություն տնօրինող բոլոր մարմիններն էլ արձագանքել են ԻԱԿ-ի հարցումներին` առաջին կամ կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան: Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, սև ցուցակում չեն արտացոլվում: Ուստի 2013թ.-ի հուլիսի 1-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Սեւ ցուցակը կազմելու է խստացված չափորոշիչներով` ԻԱԿ-ը խստացնում է Սեւ ցուցակի չափորոշիչները:

Skip to content