2013 թվականի հունիսի 6-ին, ժամը 16:00-ին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի շենքում տեղի կունենա Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխություն-2013-ը:
Մրցանակաբաշխությանը կամփոփվեն ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհրդի նախորոք հայտարարված լրագրողական մրցույթի արդյունքները: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:
Մրցույթին ներկայացվել էին 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 փետրվարի 28-ը հրապարակված թրաֆիքինգի և դրա դեմ պայքարին վերաբերող 30-ից ավել տպագիր, առցանց լրագրողական նյութերը, ինչպես նաև ռադիո և վիդեո արտադրանք: Ներկայացված աշխատանքները կգնահատել է մասնագիտական ժյուրին, որը կազմված էր թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը).
- Առաջին տեղ – 300.000 ՀՀ դրամ
- Երկրորդ տեղ – 200.000 ՀՀ դրամ
- Երրորդ տեղ – 100.000 ՀՀ դրամ:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհրդի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: