Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

Կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանում.  Մոնիթորինգի արդյունքների ամփոփում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանում. Մոնիթորինգի արդյունքների ամփոփում

2013թ. ապրիլի 08-ին, ժամը 14:00-ին Կովկասի ինստիտուտում տեղի կունենա «Կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանում» թեմայով մամլո ասուլիս: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը եւ Կովկասի ինստիտուտը կներկայացնեն հետազոտողների խմբի կողմից Երևանի 2013թ.-ի Ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծության վերջնական արդյունքները` հիմնված ցանցային ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի վրա: Ելույթին կհաջորդի բանավեճ:

Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ Կովկասի ինստիտուտի կողմից Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ։

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել հետևյալ հասցեով`

Կովկասի Ինստիտուտ
0010 Երևան, Հայաստան
Ե. Կողբացի 39
Հեռ.: +374 10 54 06 31/32
Ֆաքս: +374 10 54 06 32
Էլ. հասցե: contact@c-i.am կամ foi@foi.am
Վեբ կայք: http://c-i.am կամ www.foi.am

Skip to content