Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

“Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” ֆոտոցուցահանդես 2013

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

“Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” ֆոտոցուցահանդես 2013

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 3-րդ ֆոտոցուցահանդեսին: Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը 11:00-ին, ՀՀ նկարիչների միությունում (Աբովյան 16, 2-րդ հարկ):

Արդեն երրորդ տարին է՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։

Ցուցահանդեսին կներկայացվեն մամուլի ազատությանը կամ տեղեկություն ստանալու իրավունքին առնչվող հիսուն լուսանկարներ և 20 ծաղրանկարներ: Ցուցահանդեսի մասնակից 40 հեղինակներին կհանձնվեն հավաստագրեր:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 623286, 091 435136 հեռախոսահամարներով։

Նախորդ տարիներին իրականացված ֆոտոցուցահանդեսների մասին և ցուցադրված լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.foi.am/hy/exhibition/.

Skip to content