Թեեւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2013թ.-ի 1-ին եռամսյակում տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ուղարկել է տեղեկություն ստանալու 60 հարցում, ապա` նաեւ կրկնակի հարցումներ, սակայն տեղեկություն տնօրինող բոլոր մարմիններն արձագանքել են ԻԱԿ-ի հարցումներին` առնվազն կրկնակի հարցմանը պատասխան տրամադրելով: Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռեւս շատ են թերի պատասխանները եւ անհիմն պատասխանները, որոնք, սակայն, սեւ ցուցակում չեն արտացոլվում:
Պարոն Հովիկ Աբրահամյան – ՀՀ Ազգային ժողով
2012թ.-ի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին` խնդրելով տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի` 2012թ.-ի 1-ին կիսամյակի կարգադրությունների պատճենները: ԱԺ-ն տրամադել էր թերի պատասխան` ըստ հերթական համարների չներկայացնելով որոշ կարգադրությունների պատճեններ: 2013թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել պակասող կարգադրությունների պատճենները: Կրկնակի հարցմանը ԱԺ-ն պատասխանել է մերժումով
(տես` http://givemeinfo.am/hy/case/1093/ եւ http://givemeinfo.am/hy/case/1162/):