Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2012

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2012

2012թ. սեպտեմբերի 28-ին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի “Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխությունը: Անկախ ժյուրին Ոսկե բանալին` որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ շնորհեց հետևյալ անձանց եւ կազմակերպություններին.

  •  ՀՀ Առողջապահության նախարարությանը` որպես  “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին,
  •  ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական ինտերնետային կայքին` www.mta.gov.am – ին` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
  • ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը Հատուկ մրցանակ` Բաց կառավարությունների ընկերակցության միջազգային նախաձեռնությանը մասնակցելու համար, ինչպես նաև ԲԿԸ-ում պետության համապարփակ գործողությունների ծրագիրը մշակելու և ներկայացնելու համար:
  • “Լրագրողներ հանուն ապագայի” ՀԿ-ին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն,
  • Աննա Իսրայելյանին՝ ( www.aravot.am և Ազատություն ռ/կ)` որպես
    տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրագրող,
  • CivilNet ինտերնետային հեռուստատեսությանը՝ որպես Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց։

Այս տարիների ընթացքում առաջին անգամ է, որ ժյուրին չի շնորհել ժանգոտ կողպեք մրցանակը ամենափակ և գաղտնի պետական մարմնին: Սա հրաշալի ցուցանիշ է և խոսում է մեր և մեր գործընկերների կատարած հետևողական աշխատանքի մասին, ինչպես նաև հրապարակային գործունեության ապահովմանն ուղղված կառավարության գործադրած արդյունավետ ջանքերի մասին:

Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ https://www.foi.am/award-standards/ կայքում։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Skip to content