Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

“Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխություն 2012

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

“Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք” ամենամյա մրցանակաբաշխություն 2012

Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Ռեժինե հյուրանոցում (Հասցե` ք. Երեւան, Նորքի այգիներ 235-1) տեղի կունենա Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության ժամանակ շնորհվելու են դրական եւ բացասական մրցանակներ` Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք: Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ, իսկ Ժանգոտ կողպեքը` որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ։

2012թ.-ին մրցանակներ շնորհվելու են հետեւյալ անվանակարգերում`
Դրական անվանակարգեր`

  • Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն,
  • Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
  • Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն,
  • Տեղեկատվության ազատության հիմնահարցերը ամենակտիվ լուսաբանած լրագրող,
  • Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց:

Բացասական անվանակարգ`

  • “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին/գերատեսչություն

Մրցանակակիրներին որոշում է տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին: Ժյուրիի անդամներն ամփոփում են իրենց եւ ԻԱ կենտրոնի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաեւ կենտրոնի եռամսյակային Սեւ ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները: Հրապարակային եւ փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.foi.am/hy/award-standards/։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Նախորդ տարիների մրցանակակիրների մասին կարող եք կարդալ այստեղ՝ https://www.foi.am/awards-winners/

Skip to content