Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ՝ 28-ը սեպտեմբերի, ՏԱ Պաշտպանների միջազգային ցանցը հրավիրում է բոլորին մասնակցելու “Ես տեղյակ լինելու իրավունք ունեմ” միջազգային ֆոտոմրցույթին:
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ մասնագիտությունից, սեռից և քաղաքացիությունից:
Ինչպես եք պատկերացնում տեղեկություն ստանալու ձեր իրավունքի իրականացումը, ինչպես են պետական մարմինները լրագրողներին, հանրությանը տրամադրում տեղեկությունը, որքանով են մարդիկ իրազեկված տեղեկություն ստանալու իրենց իրավունքի մասին. այս խնդիրները պետք է արտահայտեն ձեր լուսանկարները:
Անհրաժեշտ պայմանները.
- Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել առավելագույնը 2 լուսանկար՝ էլեկտրոնային, jpg ֆորմատով:
- Լուսանկարները պետք է լինեն բարձր որակի (նվազագույնը 2300×3500 պիկսել յուրաքանչյուր լուսանկարը):
- ֆայլը չպետք է գերազանցի 5մբ:
- Յուրաքանչյուր լուսանկար պետք է ունենա նկարագրություն, որը չգերազանցի 140 նիշը:
- Կարող եք նաև առավելագույնը 50 բառ նկարագրություն ավելացնել՝ որտեղ, երբ, ինչ իրավիճակում է ստացվել լուսանկարը: Այս տեղեկությունը լուսանկարի հետ կտեղադրվի առցանց պատկերասրահում:
- Բոլոր լուսանկարները պետք է ներկայացվեն էլեկտրոնային նամակով, որտեղ պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հասցեն, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը: Այս տեղեկությունները չեն հրապարկվելու, ինչպես նաև դրանք չեն տրամադրվի ժյուրիի անդամներին:
- Լուսանկարները պետք է ուղարկեք լրացված դիմումի հետ միասին (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն) միևնույն էլեկտրոնային նամակով:
- Բոլոր հեղինակների հեղինակային իրավունքները կպահպանվեն: Միևնույն ժամանակ, ուղարկելով լուսանկարները, հեղինակներն իրենց համաձայնությունն են հայտնում, որ լուսանկարները կարող են օգտագործվել ՏԱ պաշտպանների ցանցի քարոզարշավի ընթացքում:
- Չեն ընդունվելու այն լուսանկարները, որտեղ ներկայացված են ռասիզմի, բռնության, խտրականության կամ պոռնոգրաֆիայի պատկերներ:
- Ժյուրին կազմված է լինելու ՏԱ պաշտպանների ցանցի վերստուգիչ հանձնաժողովի, գործընկեր կազմակերպությունների անդամներից և լուսանկարիչներից:
- Հաղթողի անունը կհայտարարվի մինչև ՏԱ միջազգային օրը՝ սեպտեմբերի 28-ը:
- Մասնակցության համար վճար նախատեսված չէ: Դիմումը և լուսանկարները ուղարկեք photo@foiadvocates.net էլեկտրոնային հասցեով:
Հաղթող լուսանկարը տեղադրվելու է ՏԱ պաշտպանների միջազգային ցանցի կողմից հրապարակվող Right to Information World Advocacy Update միջազգային գրքի շապիկին: Լուսանկարները հնարավոր է ներկայացվեն նաև թափանցիկության և հակակոռուպցիոն միջազգային ֆորումներում:
Ժյուրին սահմանելու է 3 մրցանակ՝ 1000 Եվրո ընդհանուր արժողությամբ: Մրցանակը գերազանցապես ապահովվել է Բաց հասարակության ինստիտուտի կողմից: Մրցանակները բաշխվելու են հետևյալ կերպ.
1-ին տեղ – 500 Եվրո,
2-րդ տեղ – 300 Եվրո,
3-րդ տեղ – 200 Եվրո:
Այլ տեղեկություններ հասանելի են www.foiadvocates.net կայքում:
Լուսանկարների ներկայացման վերժնաժամկետը 2012թ.-ի սեպտեմբերի 12- է:
Դիմումի ձևը անգլերեն:
Դիմումի ձևը իսպաներեն:
Դիմումի ձևը ֆրանսերեն:
Նյութեր այս թեմայով՝
Ֆոտոցուցահանդես` Մամուլի ազատության օրվան նվիրված,
Բացվեց “Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք” ֆոտոցուցահանդեսը:
10th Right to Know Day Photo Contest Launch
PHOTO CONTEST: HOW DO YOU SEE YOUR RIGHT TO KNOW?