2012թ. հուլիսի 24-ից Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցչի միջնորդությունը` “Համալսարանականներ” համատիրության նախագահ Արմեն Թադևոսյանի և նրա գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Հետախուզման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դատարանը 9 ամիս շարունակ չի կարողացել Արմեն Թադևոսյանին ծանուցել դատական նիստի վերաբերյալ:
Նշենք, որ տեղեկատվություն չտրամադրելու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նոյեմբերի 11-ին դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել “Համալսարանականներ” համատիրությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև պարտավորեցնել “Համալսարանականներ” համատիրությանը հայցվող տեղեկատվությունը հրապարակել հանրության համար մատչելի վայրում:
2011թ. դեկտեմբերի 8-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` դատավոր Ա. Մելքումյանի նախագահությամբ, պետք է տեղի ունենար ԻԱԿ-ն ընդդեմ “Համալսարանականներ” համատիրության գործով առաջին դատական նիստը, որը, սակայն, 9 ամիս շարունակ չի կայանում, քանի որ դատարանը չի կարողանում դատական նիստի մասին ծանուցել պատասխանող կողմին:
Այս թեմայով այլ նյութեր՝ ԻԱԿ-ն ընդդեմ “Համալսարականներ” համատիրության