Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սև ցուցակ 2012. 2-րդ եռամսյակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սև ցուցակ 2012. 2-րդ եռամսյակ

Այս անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2012թ. երկրորդ եռամսյակի ընթացքում (ապրիլ-հունիս)

  1. Սերժ Սարգսյան – Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ

    2012թ.-ի մայիսի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ խնդրելով տեղեկություններ 2012թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը հունիսի 14-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
    Տես՝ http://givemeinfo.am/hy/case/950/ եւ http://givemeinfo.am/hy/case/983/

  2. Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

    2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:Տես՝ http://givemeinfo.am/hy/case/933/ եւ http://givemeinfo.am/hy/case/940/

  3. Գագիկ Ծառուկյան – Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Բարգավաճ Հայաստան կուսակցությանը` խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Կուսակցությունը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել կուսակցությանը, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
    Տես՝ http://givemeinfo.am/hy/case/928/ եւ http://givemeinfo.am/hy/case/941/

  4. Լեւոն Տեր-Պետրոսյան – “Հայ ազգային կոնգրես” դաշինքի նախագահ2012թ.-ի ապրիլի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր “Հայ ազգային կոնգրես” դաշինքին՝ խնդրելով տեղեկություններ կուսակցության կողմից նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ: Դաշինքը հարցումը թողել է անպատասխան: ԻԱԿ-ը մայիսի 16-ին տեղեկություն ստանալու կրկնակի հարցում է ուղարկել դաշինքին, սակայն կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
    Տես՝ http://givemeinfo.am/hy/case/929/ եւ http://givemeinfo.am/hy/case/943/ 
Skip to content