Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Դատարանում ԱԻՆ-ը տրամադրեց տեղեկատվություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Դատարանում ԱԻՆ-ը տրամադրեց տեղեկատվություն

2012թ. մայիսի 21-ին կայացավ ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության դատական նախնական նիստը: Նիստի հենց սկզբում ՀՀ ԱԻ նախարարությունը դատարանին և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցչին առձեռն տրամադրեց ԻԱԿ-ի պահանջած տեղեկատվությունը, ինչի արդյունքում էլ կնքվեց հաշտության համաձայնություն ԻԱԿ-ի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության միջև: 2010թ. ԱԻ նախարարության տնօրինության տակ գտնվող փաստաթղթերից գաղտնազերծվել են ալյուրի ձեռքբերման մի շարք պայմանագրեր ու հաշիվ ապրանքագրեր: Այդ փաստաթղթերը համարվել են գաղտնի, քանի որ դրանք Հայաստանի ռեզերվային պաշարներն են:

Հիշեցնենք, որ 2011թ.-ի փետրվարի 7-ին ԻՆֆորմացիայի ազատության կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը` խնդրելով հայտնել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, և եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները:

ՀՀ ԱԻ նախարարությունը հղում է արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը` նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ-ի կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ԻԱԿ-ին տեղեկացրել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Ուստի 29.03.2011թ.-ին ԻԱԿ-ը կրկին դիմել էր նախարարությանը, սակայն ԱԻՆ-ը անպատասխան է թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի հարցումը: ԱԻՆ-ը անպատասխան էր թողել նաև ԻԱԿ-ի` 25.05.2011թ.-ի և 20.10.2011թ.-ի հարցումները:

Արդյունքում, ԻԱԿ-ը 2011թ. նոյեմբերի 8-ին դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին ենթարկել վարչական պատասխանատվության 50.000 ՀՀ դրամի չափով:

Այս թեմայով այլ նյութեր՝

ԻԱԿ-ն ընդդեմ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության

Skip to content