Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղեկատվական ցուցատախտակները՝ հրապարակայնության ապահովման մատչելի միջոց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվական ցուցատախտակները՝ հրապարակայնության ապահովման մատչելի միջոց

Հայաստանի 53 քաղաքային և գյուղական համայնքներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից 2007-2012թթ.. տեղադրվել է 246 տեղեկատվական ցուցատախտակ:

Տեղեկատվության ազատության ոլորտում ամենակարևորն այն է, որ պետական մարմինները իրենց սեփական նախաձեռնությամբ հրապարակեն հանրության համար կարևոր տեղեկությունն եր: Այս նպատակով ԻԱԿ-ը` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, գյուղական և քաղաքային համայնքներին տրամադրում է տեղեկատվական ցուցատախտակներ` համայնքին առնչվող պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները փակցնելու համար: Այս տեղեկատվական ցուցատախտակները տեղական ինքնակառավարման մարմինների համար պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները մատչելի դարձնելու ճկուն, ոչ ծախսատար և արդյունավետ միջոց են:

Տեղեկատվական ցուցատախտակների վրա փակցվող տեղեկատվությունը բաղկացած է երկու մասից` փոփոխվող և անփոփոխ: Անփոփոխ մասում ներկայացված են “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի հիմնական դրույթները, տեղեկություններ, թե ինչպես կարող է քաղաքացին իրականացնել իր` տեղեկություն ստանալու իրավունքը, ինչպես նաև տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձևը:
Ցուցատախտակի փոփոխվող մասում ներկայացվում են այնպիսի անհրաժեշտ տեղեկություններ, ինչպիսիք են համայնքի բյուջեն, բյուջեի կատարման հաշվետվությունը, համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների պատճենները, համայնքի ավագանու նիստերի վերաբերյալ տեղեկատվություն և այլն: Ցուցատախտակի այս հատվածը պարբերաբար պետք է թարմացվի համայնքի ղեկավարության կողմից:
Գործընթացի շրջանակներում ԻԱԿ նախագահի և համայնքների ղեկավարների միջև կնքվում է հուշագիր, որով համայնքի ղեկավարները պարտավորվում են պարբերաբար (առնվազն ամիսը մեկ անգամ) թարմացնել ցուցատախտակներում հրապարակվող տեղեկատվությունը, ինչպես նաև ապահովել համայնքի բնակիչների տեղեկացվածությունը ցուցատախտակների մասին: Համայնքի ղեկավարներ պարտավորվել են ապահովել ցուցատախտակների օգտագործումը բացառապես հանրային նպատակներով, այսինքն, պետք է իսպառ բացառվի գովազդի տեղադրումը դրանց վրա:

Մինչև 2013թ.-ը Հայաստանի 4 համայնքներում ևս կտեղադրվի 24 տեղեկատվական ցուցատախտակ:

Skip to content