Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

“Համալսարանականներ” համատիրությունը ընդհատակու՞մ է գործում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

“Համալսարանականներ” համատիրությունը ընդհատակու՞մ է գործում

ՀՀ վարչական դատարանը 3 ամիս շարունակ փնտրում է “Համալասարանականներ” համատիրության նախագահ Արմեն Թադևոսյանին` դատական նիստի մասին ծանուցագիր հանձնելու համար:

Սակայն “Համալսարանականներ” համատիրությունն ու նրա նախագահը, պարզվում է, ընդհատակում են գործում: Նրանց գործունեության հասցեն գրացված չէ ՀՀ որևէ տեղեկատուում: Բոլոր հնարավոր հասցեներով դատարանի ուղարկած ծանուցագրերը ետ են վերադարձվել հասցեատիրոջը չհայտնաբերելու պատճառով:

Իսկ 2011թ. նոյեմբերի 11-ին համատիրության նախագահ Արմեն Թադևսոյանի դեմ դատական հայց է ներկայացրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն չտրամադրելու և գաղտնի աշխատելու համար: Մասնավորապես, կենտրոնը տեղեկություններ է պահանջել Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի վարձավճարների գնագոյացման, սպասարկման գումարների չափի, սպասարկման գումարների գնագոյացման հիմքերի, “Համալսարանականներ” համատիրության 2011թ. բյուջեի պատճեն և համատիրության գործունեության վերաբերյալ այլ տեղեկություններ: ԻԱԿ-ը դատական հայցով պահանջում է պարտավորեցնել “Համալսարանականներ” համատիրությանը հնգօրյա ժամկետում տրամադրել հայցվող տեղեկատվությունը, ինչպես նաև պարտավորեցնել “Համալսարանականներ” համատիրությանը հայցվող տեղեկատվությունը հրապարակել հանրության համար մատչելի վայրում:

Հիշեցնեք, որ հենց այս համատիրությունն է կոչված սպասարկել ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո կառուցված, ԵՊՀ դասախոսների համար նախատեսված Ծարավ Աղբյուրի 55/5 շենքը:

Skip to content