Այսօր Երևանի քաղաքապետարանը լիարժեք պատասխանել է Մաշտոցի պուրակի շինարարության հետ կապված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 20.02.2012թ.-ի հարցմանը՝ տրամադրելով ծավալուն պատասխան` 3 էջանոց գրություն 28 էջ կից փաստաթղթերով:
Տրամադրված փաստաթղթերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Մաշտոցի պուրակի տարածքում հողհատկացումներ կատարվել են 2001-2006թթ.. ընթացքում՝ 5-25 տարի ժամկետներով՝ Երևանի նախկին քաղաքապետեր Ռոբերտ Նազարյանի և Երվանդ Զաքարյանի կողմից: Միայն մի հողհատկացում է կատարվել 2011թ.-ին՝ 12.56քմ մակերեսով՝ 5 տարի ժամկետով, «Արտակ Հարությունյան» ԱՁ-ին:
Իսկ թե ինչու են 10 տարի առաջ հատկացված հողատարածքում միայն այժմ կատարվում շինարարական աշխատանքներ և ինչու է խնդիրը կապվում Աբովյան փողոցի տարհանված տաղավարների հետ, անհասկանալի է: Սպասենք քաղաքապետարանի մեկնաբանությանը:
Պատասխան գրությանը և տրամադրված փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ: