21.02.2012թ. Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած “Գիրք դատապարտյալների” ակցիայի շրջանակներում, տեղեկատվության ազատությանն առնչվող 100-ից ավելի գիրք նվիրեց դատապարտյալներին: Յուրաքանչյուր ոք՝ անկախ իր գտնվելու վայրից, տեղյակ լինելու իրավունք ունի:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրելու նպատակով նախարարությունն իրականացնում է բազմաժանր գրքերի հավաքագրում: