Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

3 տարի տևած դատական գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

3 տարի տևած դատական գործն ավարտվեց ԻԱԿ-ի հաղթանակով

Տեղեկատվությունը թաքցնելու համար “Երևանի կառուցապատման և ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը համառ պայքարեց 3 տարի` դատական բողոքարկումների վրա վատնելով պետական ռեսուրսները և, ի վերջո, պարտվեց:

2012թ.-ի հունվարի 18-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը վերջ դրեց տեղեկատվություն
ստանալու համար Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եռամյա պայքարին` վերջնականապես մերժելով “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի վճռաբեկ բողոքի ընդունումը:

ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ՊՈԱԿ-ին դեռևս 2009թ.-ի փետրվարի 27-ին` խնդրելով տեղեկություններ տրամադրել ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ, այդ թվում`2006, 2007, 2008թ.թ.-ին ՊՈԱԿ-ի հետ հանձնարարության և նկարագրության պայմանագիր կնքած կազմակերպությունների ցանկը և այդ պայմանագրերից ՊՈԱԿ-ի ստացած հասույթի չափը: Ի պատասխան` “”Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ ԻԱԿ-ի պահանջած տեղեկությունները համարվում են առևտրային գաղտնիք: Այս պատասխանն անհեթեթ էր, քանի որ ՊՈԱԿ-ը ոչ առևտրային կազմակերպություն է, չի հետապնդում առևտրային շահ, հետևաբար չի կարող ունենալ առևտրային գաղտնիք: Հարկ է նշել, որ պահանջվող տեղեկություններն անգամ՝ ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների մասին, առևտրային շահ չեն կարող համարվել, քանի որ ԻԱԿ-ը խնդրել է ընդհանուր հասույթի վերաբերյալ տեղեկություն` այլ ոչ թե յուրաքանչյուր կազմակերպությունից ստացված գումարի չափը:

Այս թեմայով այլ նյութեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի

Skip to content