1. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի հոկտեմբերի 19-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը` խնդրելով տրամադրել տեղեկություններ 2010թ.-ին նախարարության կողմից գաղտնազերծված փաստաթղթերի մասին: Սա կրկնակի հարցում էր, քանի որ նախարարությունը չէր պատասխանել ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի հարցմանը գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Այս կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
2.“Համալսարանականներ” համատիրություն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին գրավոր հարցմամբ դիմել է “Համալսարանականներ” համատիրությանը` խնդրելով տեղեկություններ Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման վերաբերյալ, ինչպես նաև խնդրելով համատիրության կանոնադրության պատճենը: ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան:
3, “Եռյակ” համատիրություն
ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ “Եռյակ” համատիրությունից տեղեկություններ էր խնդրել համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան:
4. “Հ և Հ” համատիրություն
ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել “Հ և Հ” համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան:
5. “Ավան” համատիրություն
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ դիմել է “Ավան” համատիրությանը և խնդրել տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել:
6. Այգեձորի գյուղապետարան
ԻԱԿ-ը 2011թ.-ի մայիսի 10-ին դիմել էր Այգեձորի գյուղապետարանին և խնդրել էր տրամադրել Այգեձորի ավագանու 2011թ.-ի նիստերի արձանագրությունների պատճենները: Գյուղապետարանը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 2011թ.-ի սեպտեմբերի 14-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ նորից դիմեց գյուղապետարանին՝ խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները: Սակայն ԻԱԿ-ի կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան:
7. “Աշտարակ կաթ” ՓԲԸ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 07.11.2011թ.-ին դիմել էր “Աշտարակ կաթ” ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Սակայն ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան:
8. “Դուստր Մարիաննա” ՍՊԸ
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 18.11.2011թ.-ին դիմել էր “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Առաջին հարցումը կազմակերպությունը թողել է անպատասխան։ ԻԱԿ-ը ուղարկել է կրկնակի հարցում, որին ՍՊԸ-ն ժամկետների խախտմամբ տրամադրել է թերի եւ անհիմն պատասխան: