Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ը պահանջում է Զարթոնքի գյուղապետարանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ը պահանջում է Զարթոնքի գյուղապետարանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել

2009թ. ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել Զարթոնքի գյուղապետարանին, որը մնացել էր անպատասխան:

2009թ. մարտի 20-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն տրամադրել պարտադրելու եւ վարչական տույժի ենթարկելու պահանջների մասին հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Դատարանում Զարթոնքի գյուղապետարանը ԻԱԿ-ին տրամադրել էր հարցման պատասխանը, իսկ ՀՀ վարչական դատարանը մերժել էր ԻԱԿ-ի տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը:

.2009թ ԻԱԿ-ը վճռաբեկության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի վճիռը` ՀՀ վճռաբեկ դատարանից խնդրելով բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.08.2009թ. թիվ ՎԴ 4/0074/05/09 վճռի` Զարթոնքի գյուղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին պահանջով գործի վարույթը կարճելու մասը, այն փոփոխել եւ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի այդ հայցապահանջը բավարարել: ՀՀ վճռաբեկ դատարանը 22.04.2010թ. ԻԱԿ-ի բողոքն ամբողջությամբ բավարարել էր եւ գործն ուղարկել նոր քննության:

Այս թեմայով այլ նյութեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Զարթոնքի գյուղապետարանի

Skip to content