Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի երկու վեբ կայքերն արժանացան բարձր գնահատականի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի երկու վեբ կայքերն արժանացան բարձր գնահատականի

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը, որը մշակվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից և ֆինանսավորվել ԱՄՆ ՄԶԳ կողմից, 2011թ.-ին ճանաչվել է լավագույն պաշտոնական կայք: 2011թ.-ի դեկտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (www.khosq.am) հայտարարեց իր կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. http://www.mta.gov.am/hy/news/item/2011/12/09/news_1112/

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մեկ այլ վեբ նախագիծ` Givemeinfo.am, որը համաֆինանսավորվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ կողմից, ArmNet Awards 2011 (www.armnetawards.am) ամենամյա մրցույթում “Տարվա նորարարություն” անվանակարգում ճանաչվեց 4 լավագույն կայքերց մեկը: Այս մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ և նպատակ ունի գնահատել հայկական ինտերնետի ոլորտի ձեռքբերումները և նպաստել դրա բովանդակության հետագա զարգացմանը, ինչպես նաև նպաստել նոր կայքերի ստեղծմանը: Մրցույթը կազմակերպվել էր SPMS-ի, Orange Հայաստանի և Հայաստանի Ինտերնետ միություն ՀԿ-ի կողմից:

Skip to content