Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց ՊՈԱԿ-ի բողոքը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց ՊՈԱԿ-ի բողոքը

2011թ. նոյեմբերի 8-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժեց ԻԱԿ-ն ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով ՊՈԱԿ-ի վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2009թ. փետրվարի 27-ին “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ին հարցում է ուղարկում` խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից 2006, 2007 եւ 2008թթ-ին որքա՞ն գումար է կազմել:
2. ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ-ին ո՞ր կազմակերպությունների հետ է կնքել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրեր:
3. ՊՈԱԿ-ը 2006, 2007 եւ 2008թթ-ին որքա՞ն հասույթ է ստացել հանձնարարության եւ նկարագրության պայմանագրերից:

Հունիսի 20-ին ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ոչ իրավաչափ ճանաչել «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործողությունները, պարտավորեցնել «Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրելու ԻԱԿ-ի կողմից 27.02.2009թ. հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը եւ հօգուտ ԻԱԿ-ի բռնագանձել 24.000 դրամ:

Հուսանք, որ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ը այլեւս անօգուտ չի բողոքարկի դատարանի վճիռը եւ 3 տարի դատական տարբեր ատյաններում բողոքարկելուց հետո ի վերջո ԻԱԿ-ին կտրամադրի պահանջվող տեղեկատվությունը:

Տես նաև` ԻԱԿ-ն ընդդեմ “Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի

Skip to content