Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ

Տեղեկատվության ազատությանը նվիրված առաջին երգը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատությանը նվիրված առաջին երգը

Տեղեկատվության ազատությունն ունի արդեն իր սեփական երգը, որի հեղինակն է VOX խմբի ղեկավար Արամ Րյանը: Առաջին անգամ երգը Արամ Րյանի կենդանի կատարմամբ, հնչեց 2011թ, սեպտեմբերի 28-ին՝ Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժամանակ:

Երգը կարող եք լսել այստեղ:

Ստորեւ երգի բառերն են՝
Ես ուզում եմ, որ երբեք ինձ չխաբես,
Որքան էլ դառը` միշտ ճշմարտությունն ասես:
Կան խնդիրներ, որոնք պիտի միասին լուծենք.
Թե քողարկես, միասնաբար կկործանվենք:

Պայքարում եմ, պահանջում եմ`

Give me info –
Տեղեկություն ինձ տու՛ր
Give me info –
Թափանցիկ, մաքուր:

Ես երազելեմ, որ ապրեմ արդար երկրում:
Բայց որտեղ սուտ կա, չի լինում արդարություն:
Ես մարդ եմ բանական, պիտի ազատ լինեմ:
Ինչպես ազատ լինել, տեղեկություն չունեմ:

Պայքարում եմ, պահանջում եմ`

Give me info –
Տեղեկություն ինձ տու՛ր
Give me info –
Թափանցիկ, մաքուր:

Փրկենք ճշմարտությունը ստի կապանքից:
Տեղեկությունն է լույսը, որ կիշխի նորից:
Տեղեկությունն է ուժն ու զորությունը մեր`
Միասին կարող ենք կյանքը մեր երկրում փոխել:

Պայքարում եմ, պահանջում եմ`

Give me info –
Տեղեկություն ինձ տու՛ր
Give me info –
Թափանցիկ, մաքուր:

Skip to content