Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Մեկնարկեց տեղեկատվության ազատության շաբաթը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մեկնարկեց տեղեկատվության ազատության շաբաթը

Սեպտեմբերի 21-ին Երեւանում մեկնարկեց տեղեկատվության ազատության շաբաթը: Տեղի ունեցավ ՀՀ անկախության 20-ամյակին և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանրային քարոզարշավ, որի շրջանակներում ԻԱԿ-ի աշխատակիցները և ԵՊՀ ուսանողները հատուկ համազգեստներով շրջեցին քաղաքի փողոցներով՝ մարդկանց բաժանելով ՏԱ իրավունքին առընչվող տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ, փուչիկներ:

“Տեղեկատվության ազատության շաբաթի” հիմնական նպատակն է հանրությանը լայնորեն ներկայացնել տեղեկատվության ազատության իրավունքը, դրա իրացման մեխանիզմները և “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան: Աշխարհի քսան տասնյակից ավել երկրներում` Կանադա, ԱՄՆ, Իսպանիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Խորվաթիա, Ուգանդա և այլն, ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթը նվիրում են տեղեկատվության ազատությանը: 

Skip to content