Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղեկատվության ազատության շաբաթ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղեկատվության ազատության շաբաթ

Աշխարհի ավելի քան 100 երկրներում, որտեղ ընդունվել եւ գործում են ՏԱ մասին օրենքներ, ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթը նվիրում են տեղեկատվության ազատությանը: Այդ օրերին քաղաքացիական հասարակության անդամներն իրականացնում են ամենատարբեր միջոցառումներ` հրապարակային կառավարման ավանդույթներ ձեւավորելու, կառավարությունների բացությունն ու հրապարակայնությունը խրախուսելու, միաժամանակ հրապարակայնորեն քննադատելու փակ ու գաղտնի գործունեությունը:

Տեղեկատվության ազատության շաբաթի հիմնական նպատակն էր հանրությանը լայնորեն ներկայացնել տեղեկատվության ազատության իրավունքը, դրա իրացման մեխանիզմները եւ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի կիրառման պրակտիկան:

2011թ. ՏԱ շաբաթվա շրջանակներում իրականցվեցին հետեւյալ միջոցառումները.

  •  21 սեպտեմբերի, 2011– ՀՀ անկախության 20-ամյակին եւ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 10-ամյակին նվիրված հանրային քարոզարշավ. այդ օրը ԻԱԿ-ի աշխատակիցները եւ ԵՊՀ ուսանողները հատուկ համազգեստներով շրջեցին Երեւանի փողոցներով եւ մարդկանց բաժանեցին ՏԱ իրավունքին առընչվող տեղեկատվական թերթիկներ, բուկլետներ, փուչիկներ:
  • 22 սեպտեմբերի, 2011– Տեղի ունեցավ տեղեկատվության ազատության ոլորտի վիճակագրական պատկերը ներկայացնող նոր վեբ-նախագծի` www.givemeinfo.am, մեկնարկ-շնորհանդեսը: Ինչպես նաեւ ներկայացվեցին “Տեղեկատվության ազատությունը Հայաստանում” լայնածավալ մոնիտորինգի արդյունքները:
  • 26 սեպտեմբերի, 2011-Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ի կողմից արդիականացված ՀՀ տասը մարզպետարանների պաշտոնական վեբ կայքերի մեկնարկ-շնորհանդեսը:
  • 28 սեպտեմբերի, 2011– Տեղեկատվության ազատության շաբաթը եզրափակվեց “Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք” ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությամբ: Այս տարի ավանդական դարձած անվանակարգերից բացի, ԻԱԿ-ի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ 10 հատուկ մրցանակներ շնորհվեցին նաեւ անցած տասը տարիներին ՀՀ-ում տեղեկատվության ազատության ոլորտի հաստատմանը եւ զարգացմանն ուղղված լավագույն նախաձեռնությունների հեղինակ մարմիններին եւ կազմակերպություններին:

Եղեք տեղեկացված, պաշտպանեք տեղեկություն ստանալու Ձեր իրավունքը:

Skip to content