Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Նախարարների և մարզպետների եկամուտները 2010

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Նախարարների և մարզպետների եկամուտները 2010

2011թ.-ի օգոստոսի 30-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացավ ՀՀ բոլոր նախարարների և մարզպետների 2010թ.-ի գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: Բացառություն է կազմել միայն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քանի որ նա 2010թ.-ին որպես նախարար չի պաշտոնավարել, այլ եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն (նախարարի պաշտոնը ստանձնել է 2011թ.-ի հունվարի 1-ին):

2010թ.-ին նախարարների շրջանում ամենաշատ եկամուտն ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա եկամուտը կազմել է 326.543.484 դրամ: Հարկ է նշել, որ նախարարների ցուցակում Հարություն Քուշկյանն ամենաշատ եկամուտն է ունեցել նաև 2008 (381.607.396 դրամ) և 2009 (341.615.000 դրամ) թվականներին: 2010թ.-ին ամենքիչ եկամուտն ունեցել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` 3.071.600 դրամ:

Մարզպետների շրջանում 2010թ.-ին ամենաշատ եկամուտն ունեցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հարկ է նշել, որ 2010թ.-ի ընթացքում Արթուր Նալբանդյանը զբաղեցրել է Ալավերդու քաղաքապետի պաշտոնը: Ուստի, նա գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացրել են վերոնշյալ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացած եկամուտների վերաբերյալ: 2010թ.-ին ամենքիչ եկամուտն ունեցել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը` 2.282.200 դրամ:

ՀՀ նախարարների եւ մարզպետների 2010թ.-ի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Skip to content