Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդունում է քաղաքացիներից եւ կազմակերպություններից առաջարկներ` Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում:
Դրական անվանակարգեր`
- Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն
- Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք
- Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն
- Տեղեկատվության ազատության հիմնահարցերը ամենակտիվ լուսաբանած լրագրող/լրատվամիջոց
- Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի
- Բացասական անվանակարգեր`
- “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին/գերատեսչություն
- Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին/գերատեսչություն
Թեկնածուների առաջադրման չափորոշիչներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ձեր թեկնածուներին կարող եք առաջադրել 560360 հեռախոսահամարով կամ foi@foi.am հասցեով: