Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Սեւ ցուցակի պարզաբանում 2

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Սեւ ցուցակի պարզաբանում 2

15.07.11թ.-ին “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն պարզաբանում տարածեց` ըստ որի ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը ԻԱԿ-ի «սև ցուցակում» է հայտնվել, քանի որ ԻԱԿ-ի հարցման պաշտոնական պատասխանն անհետացել է նախարարություն-Հայ Փոստ-ԻԱԿ ճանապարհին”:

“Հայփոստ” ՓԲԸ-ն կատարել է ուսումնասիրություն, որի համաձայն. ”02.07.2011թ.-ին ընդունված թիվ RR045413611AM պատվիրված նամակը չի անհետացել, այլ 07.07.2011թ.-ին վերադարձվել է նախարարությանը` հասցեում առկա անճշտության պատճառով”:

Փաստորեն, ԻԱԿ-ի հարցման պատասխանը չի անհետացել նախարարություն-Հայ Փոստ-ԻԱԿ ճանապարհին, այլ 07.07.2011թ.-ին վերադարձվել է նախարարությանը, ինչի արդյունքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցման պատասխանը չի ստացել եւ 14.07.11թ.-ին Տրանսպորտի եւ կապի նախարարը հայտնվել է Սեւ ցուցակում:

Skip to content