Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

“Հիերարխիկ կոռուպցիան դժվար է բացահայտել”

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

“Հիերարխիկ կոռուպցիան դժվար է բացահայտել”

«Տեղեկատվության եւ արտահայտվելու ազատությունները քրեական դատավարության ընթացքում» թեմայով սեմինարի ժամանակ նա ներկայացրեց դեպքեր, երբ կաշառակերության դեպքի բացահայտման «թելը» կտրվել է վարչության պետին հասնելուն պես: Այսինքն, դրանից բարձր շատ հազվադեպ է հնարավոր լինում բացահայտել կոռուպցիան օբյեկտիվ պատճառով, քանի որ կոնկրետ մարդը չի շփվում եւ անձամբ կաշառք չի տալիս բարձրաստիճան պաշտոնյային:

«Բայց, իհարկե, շատ ավելի արդյունավետ կլինի բացահայտել եւ դատապարտել տարին երկու նախարարի, փոխնախարարի, վարչության պետի, քանի մի 30 մանր չինովնիկի, ովքեր մի քանի հազար դրամ կաշառք են վերցրել ինչ-որ տեղեկանք տալու համար»,-ասաց Արմեն Աշրաֆյանը:
Բացի այդ, նա անդրադարձավ նաեւ հասարակական ընկալման մեջ իրավապահ մարմիններին օգնող անձանց նկատմամբ պարսավանքի երեւույթին: «Եթե մարդը գալիս մեզ տեղեկացնում է, որ իրենից կաշառք են ուզել, ամբողջ գյուղը նրան մատով է ցույց տալիս, ու «գործ տվող» անվանում: Անգամ դեպք է եղել, երբ կինը ամուսնուց բաժանվել է»,-պատմեց Արմեն Աշրաֆյանը: Եվ այս պայմաններում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն ավելի է դժվարանում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած սեմինարի ընթացքում քննիչներն ու ոստիկանները կարեւորեցին ինֆորմացիայի տրամադրման ազատությունը, բայց որոշակի օրենսդրական խնդիրներ նկատեցին: Մասնավորապես, Երեւանի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանը նկատեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում հստակ չէ, թե ով է «տեղեկատվության տնօրինողը»: Ընդգծելով, որ տեղեկատվություն ունենալը եւ տնօրինելը դրանք տարբեր հասկացություններ են, հարցրեց, օրինակ. «Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը տեղեկատվության տնօրինո՞ղ է, թե՞ ոչ»
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար եւ օրենքի համահեղինակ Շուշան Դոյդոյանը համաձայնեց, որ ձեւակերպումը կարող է տարընթերցման տեղիք տալ, եւ անհրաժեշտ է հստակեցնել «տեղեկատվություն տնօրինող» հասկացությունը, թեեւ օրենքի մեկնաբանության մեջ որոշակիորեն առանձնացված էր տեղեկատվություն ունենալու եւ տնօրինելու գաղափարները:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը, խոսելով ահաբեկչության կամ ազգային անվտանգության վերաբերող տեղեկատվության տրամադրմանը, նկատեց, որ պետք է անպայման որոշակիորեն ֆիլտրել ինֆորմացիան, կամ մասամբ սահմանափակել տեղեկատվության տրամադրումը, բայց առայժմ չկա սրա օրենսդրական կարգավորումը:

Աղբյուրը` Ա1 պլյուս

Skip to content