Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2010

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2010

Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Ռեժինե հյուրանոցում (Հասցե` ք. Երեւան, Նորքի այգիներ 235-1) տեղի կունենա Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 8-րդ մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության ժամանակ շնորհվելու են դրական եւ բացասական մրցանակներ` Ոսկե բանալի եւ Ժանգոտ կողպեք:  Ոսկե բանալին` որպես բաց եւ լավ աշխատանքի խորհրդանիշ, իսկ Ժանգոտ կողպեքը` որպես գաղտնիության եւ վատ աշխատանքի խորհրդանիշ։

 2010թ.-ին մրցանակներ շնորհվելու են հետեւյալ անվանակարգերում`
Դրական անվանակարգեր`
• Ամենահրապարակային գործող մարմին/գերատեսչություն,
• Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
• Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն,
• Տեղեկատվության ազատության հիմնահարցերը ամենակտիվ լուսաբանած լրագրող,
• Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած հեռուստահաղորդում,
• Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած քաղաքացի:
Բացասական անվանակարգեր`
• “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքով սահմանված պարտականություններն ամենավատը կատարող մարմին/գերատեսչություն
• Ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմին/գերատեսչություն:

Մրցանակաբաշխության արդյունքները որոշում է ոլորտում գործող 9 հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աջակցությամբ։

Skip to content