Սույն թվականի հունիսի 3-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը բեկանեց ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի գործով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռը եւ գործն ուղարկեց նույն դատարան նոր քննության:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը վարչական դատարանից խնդրել էր ոչ իրավաչափ ճանաչել “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի այն գործողությունները կամ անգործությունը, որով սպառիչ եւ լրիվ պատասխան չի տրվել հայցվող տեղեկատվության վերաբերյալ եւ պարտավորեցնել “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ին հնգօրյա ժամկետում տրամադրելու պահանջվող տեղեկատվություն: ՀՀ վարչական դատարանը մերժել էր ԻԱԿ-ի հայցը:
Դատարանը գտել էր, որ ՊՈԱԿ-ը ըստ էության պատասխանել է ԻԱԿ-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը. 1-ին կետով պահանջվող հարցին տվել է հստակ պատասխան, իսկ 2-րդ եւ 3-րդ կետերով ներկայացված հարցերի պատասխանները պարունակում են առեւտրային գաղտնիք, քանի որ, ճիշտ է, ՊՈԱԿ-ը ոչ առեւտրային կազմակերպություն է, առեւտրային շահ չունի, սակայն առեւտրային շահ ունեն այն կազմակերպությունները, որոնց հետ ՊՈԱԿ-ը կնքել է պայմանագրեր, եւ եթե ԻԱԿ-ին տրամադրեր այդ տեղեկությունը, կստացվեր, որ հրապարակում է տվյալ կազմակերպությունների առեւտրային գաղտնիքը:
Այս թեմայով այլ նյութեր`
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի