2010թ. մայիսի 31-ին ՀՀ վարչական դատարանը, նույն գործը երկրորդ անգամ քննելով, ի վերջո բավարարեց ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի ԻԱԿ-ի հայցը:
Դատարանը վճռեց ոչ իրավաչափ ճանաչել ԻԱԿ-ի հարցմանը ոչ պատշաճ պատասխանելուն ուղղված ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի գործողությունները, ինչպես նաեւ պարտավորեցնել Փարաքարի գյուղապետարանին տրամադրել ԻԱԿ-ի հարցման պատասխանը:
Նշենք, որ ՀՀ վարչական դատարանը մերժել էր ԻԱԿ-ի հայցն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի` վերջինիս գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
ԻԱԿ-ը բողոքարկել էր դատարանի կայացրած վճիռը: 12.03.2010թ. ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել էր վարչական դատարանի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Այս թեմայով այլ նյութեր`
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի