Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՀՀ Վճռաբեկ դատարանը կրկին բավարարեց ԻԱԿ-ի բողոքը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՀՀ Վճռաբեկ դատարանը կրկին բավարարեց ԻԱԿ-ի բողոքը

2010 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը հրապարակեց իր որոշումը, որով մասնակիորեն բավարարեց ԻԱԿ-ի վճռաբեկ բողոքը` բեկանելով ԻԱԿ-ն ընդդեմ Զարթոնքի գյուղապետի եւ գյուղապետարանի գործով ՀՀ վարչական դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը 13.08.2009 թվականին ԻԱԿ-ն ընդդեմ Զարթոնքի գյուղապետի եւ գուղապետաարանի գործով վճիռ էր կայացրել` որոշելով կարճել գործի վարույթը, քանի որ ԻԱԿ ներկայացուցիչը հրաժարվել էր հայցի երկու պահանջներից, իսկ դատարանն էլ գտել էր, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման նաեւ ԻԱԿ-ի այն պահանջի մասով, որը վերաբերում է Զարթոնքի գյուղապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելուն, քանի որ դատարանը գտնում է, որ “ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հայցատեսակ չի սահմանում, հետեւաբար այդ պահանջով վարչական դատարանը իրավասու չէ”:

15.09.2009թ ԻԱԿ-ը վճռաբեկության կարգով բողոքարկեց ՀՀ վարչական դատարանի վճիռը ՀՀ վճռաբեկ դատարան: 22.04.2010թ.-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ վարչական դատարանի 13.08.2009թ. թիվ ՎԴ4/0074/05/09 վճիռը եւ գործն ուղարկեց նույն դատարան` նոր քննության:

Skip to content