2010թ.-ի մարտի 12-ին ժամը 11:00-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի ունեցավ ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի եւ ԻԱԿ-ն ընդդեմ Զարթոնքի գյուղապետրանի գործերի քննությունը: Դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստի ժամանակ: Որոշման հրապարակման օրվա եւ ժամի մասին դատարանը լրացուցիչ կտեղեկացնի:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ն ընդդեմ Փարաքարի գյուղապետարանի գործով ԻԱԿ-ի բողոքը գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին է, իսկ ԻԱԿ-ն ընդդեմ Զարթոնքի գյուղապետրանի գործով` գյուղապետարանի գործողությունները կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու եւ Զարթոնքի գյուղապետին 50.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին: