Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

“Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ը հարկադրաբար տրամադրեց պահանջված ողջ տեղեկատվությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

“Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ը հարկադրաբար տրամադրեց պահանջված ողջ տեղեկատվությունը

ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու հարցմանը,   “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ը ի վերջո պատասխանեց…վեց ամիս անց:

2010թ.-ի հունվարի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Գայանե Կարախանյան) որոշեց լիովին բավարարել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի՝ վերջինիս պարտավորեցնելով հնգօրյա ժամկետում տրամադրել ԻԱԿ-ի հայցած տեղեկությունները:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դեռեւս 2009թ. սեպտեմբերի 17-ին դիմել էր “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանին`խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Մինչեւ սույն թվականի օգոստոսի 1-ը ՊՈԱԿ-ի ռեեստրում փորձաքննություն իրականացնող քանի՞ մասնավոր ընկերություն է գրանցված եւ այդ ընկերություններն ու՞մ անունով են գրանցված: Նշեք հավատարմագիր ստացած ընկերությունների անունները:
2. Տրամադրեք նաեւ ՊՈԱԿ-ի աշխատողների 2008 եւ 2009 թվականների հաստիքացուցակներն ու նույն ժամանակահատվածի աշխատողների աշխատավարձերի չափը հաստատող ցուցակը:

Վճռի հրապարակումից մեկ ամիս անց` 2010թ.-ի մարտի 5-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն” ՊՈԱԿ-ից ստացավ 01.03.2010թ. թվագրված պատասխան գրությունը, որով ՊՈԱԿ-ը տրամադրել էր իր մոտ հաշվառված փորձագիտական կազմակերպությունների վերաբերյալ ՊՈԱԿ-ի տրամադրության տակ եղած տվյալները, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի 2008 եւ 2009թ.թ.-ի հաստիքացուցակներն ու աշխատավարձի չափերը: Այսինքն, ԻԱԿ-ին վերջապես դատարանի վճռի ուժով տրամադրվեց սպառիչ եւ լիարժեք տեղեկատվություն:

Skip to content