Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՍԴ-ն հրապարակեց որոշումը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՍԴ-ն հրապարակեց որոշումը

2010թ.-ի փետրվարի 5-ին ՀՀ Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը: Հենց նույն օրն էլ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը:Սահամանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները Սահմանադրությանը չեն հակասում: Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ խնդիրը կայանում է այս ոլորտում օրենսդրական բացի առկայության մեջ: Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինը, այսինքն` ՀՀ Ազգային ժողովը համապատասխան նախաձեռնություն իրականացնի` ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում բարեփոխումներ կատարելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի օրենսդրական բացը լրացնելու համար:

Վերջում ՀՀ Սահմանադրակյան դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԻԱԿ-ին նման կարեւոր խնդրին անդրադառնալու համար:

Հիշեցնենք, որ ԻԱԿ-ն ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյան» ՊՈԱԿ-ի գործերի դեպքում դատարանները մերժել են ԻԱԿ-ի` պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը` պատճառաբանելով, որ համաձայն ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հեդվածների` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործեր կարող են հարուցվել միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա, իսկ ԻԱԿ-ը այդպիսի լիազորություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձ չէ: Սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նշված չէ, թե որ մարմիններն ունեն նման արձանագրություն կազմելու իրավունք: Այսինքն, ստացվում է, որ մարդու` տեղեկություններ ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային պատասխանատվության ենթարկելն անհնար է, քանի որ դրա համար անհրաժեշտ արձանագրություն կազմող կառույց կամ պաշտոնատար անձ չկա:

ՍԴ-ի որոշումը տես այստեղ

Skip to content