Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Օրենսդրական բացի պատճառով դատական նիստը հետաձգվեց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Օրենսդրական բացի պատճառով դատական նիստը հետաձգվեց

04.11.2009թ.-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ն ընդդեմ “Հայ ազգային կոնգրես” դաշինքի գործով դատական նիստը: ԻԱԿ-ը դատարանում պնդեց հայցը` այն է` պարտադրել “Հայ ազգային կոնգրես” դաշինքին ԻԱԿ-ին տրամադրել 100.000 դրամը գերազանցող նվիրատվությունների վերաբերյալ տեղեկատվություն:

“Հայ ազգային կոնգրես” դաշինքի ներկայացուցիչը հրաժարվել էր ներկայանալ դատարան այն պատճառաբանությամբ, որ “Հայ ազգային կոնգրես” դաշինքը պատշաճ պատասխանող չէ: Այս պնդման հիմքում իսկապես ընկած է իրավական կազուս. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն դատարանում որպես պատասխանող կարող են հանդես գալ իրավաբանական ու ֆիզիկական անձինք: Կուսակցությունների դաշինքը, բնականաբար, ֆիզիկական անձ չէ: Նաեւ` դաշինքը չի գրանցվում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, իրավաբանական անձ չէ: Ստացվում է, որ դաշինքը ունի որոշակի իրավունքներ եւ պարտականություններ, որոշակի իրավասուբյեկտությամբ օժտված մարմին է, սակայն ոչ իրավաբանական անձ է, ոչ էլ ֆիզիկական եւ դատարանում էլ որպես պատասխանող կարող է հանդես չգալ:

ԻԱԿ-ի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել` իրավական կազուսը լուծելու եւ դատարանում պատշաճ պատասխանող ներգրավելու համար: Հաջորդ նիստը տեղի կունենա 19.11.2009թ.-ին ժամը 14.00-ին:

Skip to content