20.10.2009թ.-ին տեղի ունեցան ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության եւ ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործերով դատական նիստերը:
Երկու դեպքում էլ դատական նիստերը հետաձգվեցին: ԻԱԿ-ն ընդդեմ “Թիվ 2 բուժմիավորում” ՓԲԸ-ի գործով դատական նիստը հետաձգվեց այն պատճառով, որ պատասխանող կողմը չէր ներկայացել դատարան, չնայած` պատշաճ կերպով ծանուցվել էր:
ԻԱԿ-ն ընդդեմ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության գործով դատական նիստն էլ հետաձգվեց այն պատճառով, որ չէր հաջողվել պատշաճ կերպով ծանուցել պատասխանողին: Կուսակցության հասցեն հայտնի չէ. այն դեռ պետք է ճշտել Արդարադատության նախարարությունից: