2009 թվականի հոկտեմբերի 7-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ Օրինաց Երկիր կուսակցության գործով հերթական դատական նիստը` դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը պնդեց հայցը` ՕԵԿ-ից պահանջելով ամբողջական տեղեկատվություն: ՕԵԿ ներկայացուցիչն էլ իր հերթին առարկեց, պահանջելով մերժել հայցն այն հիմքով, որ ՕԵԿ-ը տրամադրել է ամբողջական տեղեկատվություն:
Դատաքննությունն ավարտվեց: Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին, ժամը 17:30-ին:
Այս թեմայով այլ նյութեր`