Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սեպտեմբերի 9-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
Դրանք այն հոդվածներն են, որոնք իրարամերժ կիրառում են ստացել ՀՀ վարչական դատարանի տարբեր դատավորների կողմից տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնելու գործեր քննելիս: