Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ԻԱԿ-ն ընդդեմ ՕԵԿ-ի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻԱԿ-ն ընդդեմ ՕԵԿ-ի

2009թ.-ի սեպտեմբերի 4-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գ. Կարախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի  քննությունն ընդդեմ “Օրինաց Երկիր” կուսակցության:

Դատական նիստի ժամանակ դատավորը` որպես ապացույց, պետռեգիստրից պահանջեց ՕԵԿ-ի ֆինանսական հաշվետվության օրինակը, ինչի հետեւանքով էլ դատական նիստը հետաձգվեց:


Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով “Օրինաց Երկիր” կուսակցությանը պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկություններ հետեւյալի մասին.

1. 2008թ. ֆինանսական հաշվետվության պատճեն, որը կպարունակի “Կուսակցությունների մասին” ՀՀ օրենքի 28 հոդվածի 3-րդ մասով նախատեսված ողջ տեղեկատվությունը:

2. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավել արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին:

ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանից խնդրել էր տրամադրել վերոնշյալ տեղեկությունները դեռեւս 2009թ.-ի ապրիլի 21-ին, իսկ պատասխանը ստացվել էր թերի եւ ժամկետների խախտմամբ:

Skip to content