Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Նիստը հետաձգվեց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Նիստը հետաձգվեց

“Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի` ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի նախնական դատական նիստի քննությունը հետաձգվեց պատասխանող կողմի` դատարան չներկայանալու պատճառով:

Դատական հաջորդ նիստի քննությունը նշանակվել է 2009թ.-ի սեպտեմբերի 10-ին, ժամը 11.30-ին, որը տեղի կունենա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում:  :

Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Հայ Ազգային Կոնգրես դաշինքին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկություններ հետեւյալի մասին.

1. Դաշինքի 2008թ.-ի ֆինանսական հաշվետվության պատճեն:
2. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավել արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին:

ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ Դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանից խնդրել էր  տրամադրել վերոնշյալ տեղեկությունները դեռեւս 2009թ.-ի ապրիլին, սակայն հարցումը մնացել էր անպատասխան:

Skip to content