2009թ.-ի սեպտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ա. Սուքոյանի նախագահությամբ, կկայանա “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” հասարակական կազմակերպության հայցադիմումի նախնական դատական նիստի քննությունն ընդդեմ “Հայ Ազգային Կոնգրես” դաշինքի:
Նշենք, որ ԻԱԿ-ը 2009թ.-ի հունիսի 26-ին հայց էր ներկայացրել դատարան` պահանջելով Հայ Ազգային Կոնգրես դաշինքին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում տրամադրել հայցված տեղեկություններ հետեւյալի մասին.
1. Դաշինքի 2008թ.-ի ֆինանսական հաշվետվության պատճեն:
2. Օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավել արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին:
ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ Դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանից խնդրել էր տրամադրել վերոնշյալ տեղեկությունները դեռեւս 2009թ.-ի ապրիլին, սակայն հարցումը մնացել էր անպատասխան:
Տեղեկացնենք, որ նախնական դատական նիստը տեղի կունենա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 5 հասցեում: